Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Թաթոյեան. «Սահմանադրութիւն փոխելու հիմնաւորում կոչվածը Հայաստանը դարձնում է ագրեսոր, իսկ մեզ՝ ագրեսոր ժողովուրդ»

«ԱԼԻՔ» – Սահմանադրութիւն փոխելու հիմնաւորում կոչւածն էլ Հայաստանը դարձնում է ագրեսոր պետութիւն, իսկ մեզ` ագրեսոր ժողովուրդ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը անդրադարձել է վարչապետ Փաշինեանի գաղափարախօսական ուղերձին: Այս մասին տեղեկացնում է News.am-ը:

«Խառը կենացներ յիշեցնող մտքեր իրար յետեւից շարած մարդու այսօրւայ ելոյթի շարժառիթը իշխանութիւն պահպանելու մոլեռանդութիւնն է, իսկ նպատակը ադրբեջանական հերթական պահանջի բաւարարումը` այս անգամ Սահմանադրութիւն փոխելու միջոցով:

Սահմանադրութիւն փոխելու գաղափարախօսութիւնից է խօսում մարդ, ով 7 տարի ոտնատակ է տալիս Սահմանադրութիւնը բացառապէս սեփական քաղաքական իշխանութիւնը եւս մէկ օր երկարացնելու համար, եւ ով իշխանութեան մնալու համար այլեւս ապաւինում է իր համար ադրբեջանական ողորմածութեանը։

Սահմանադրութիւն փոխելու հիմնաւորում կոչւածն էլ Հայաստանը դարձնում է ագրեսոր պետութիւն, իսկ մեզ` ագրեսոր ժողովուրդ:

Վերջում էլ մեր ժողովրդին դարձնելու է արհեստական առաջացած ցեղախումբ»։

Related Articles

Back to top button