ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան. «Իրանը չի վարանի իրացնել ինքնապաշտպանութեան իր անօտարելի իրաւունքը»
«ԱԼԻՔ» – Իրանը չի վարանի իրացնել ինքնապաշտպանութեան իր անօտարելի իրաւունքը Իսրայէլի յարձակումնց յետոյ, որը հանգեցրեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիէի Նահատակութեանը Թեհրանում: Այս մասին յայտնել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին ուղղւած նամակներում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին:
«Այս ահաբեկչական ռեժիմը եւ նրա կողմնակիցները պատասխանատւութիւն են կրում։ Իրանը չի վարանի օգտագործել ՄԱԿ-ի կանոնադրութեամբ ամրագրւած ինքնապաշտպանութեան իր անօտարելի իրաւունքը՝ վճռական եւ արագ արձագանգելու համար»,- յստակեցրել է դեսպանը:
Աւելի վաղ, Իրանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհդին կոչ էր արել արտահերթ նիստ անցկացնել Լիբանանին Իսրայէլի հարւածների եւ Իսմայիլ Հանիէի ահաբեկման առնչութեամբ:
Իրանը նաեւ Անվտանգութեան խորհրդից պահանջել էր անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ Իսրայէլին պատասխանատւութեան ենթարկելու՝ միջազգային իրաւունքը խախտելու համար եւ դիտարկել այդ երկրի դէմ պատժամիջոցների կիրառման հնարաւորութիւնը։