ՄիջազգայինՔաղաքական
Թուրքիայի ԶՈՒ հետախուզութեան պետն Ադրբեջանում է
![](/wp-content/uploads/2024/12/5761-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինւած ուժերի հետախուզութեան գլխաւոր վարչութեան պետ Եաշար Քադըօղլուի գլխաւորած պատւիրակութեանը։ Հաղորդում է Tert.am-ը:
Հանդիպման ընթացքում քննարկւել են 44-օրեայ պատերազմի աւարտից յետոյ ադրբեջանական բանակում իրականացւող բարեփոխումները, ինչպէս նաև երկկողմ համագործակցութեան հարցեր։
Հանդիպմանն ընդգծւել է նման շփումների կարեւորութիւնը երկու երկրների զինւած ուժերի միջեւ գործընկերութեան ամրապնդման համար։