ՄիջազգայինՔաղաքական
Զոհւել է «Հեզբօլլահ»-ի թիւ 2 դէմքը՝ Ֆուադ Շաքերը
«ԱԼԻՔ» – Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժումը հաստատել է, որ զոհւել է շարժման թիւ 2 դէմքը, Սէյէդ Հասան Նասրօլլահի գլխաւոր խորհրդականը՝ Ֆուադ Շաքերը (Սէյէդ Մոհսէն):
Ֆուադ Շաքերը զոհւել է յուլիսի 30-ին Բէյրութի «Դահիա» թաղամասի վրայ սիոնիստական ռեժիմի յարձակման արդիւնքում:
Յիշեցնենք, որ յուլիսի 30-ի երեկոյեան Իսրայէլի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ էին արձակել Բէյրութի հարաւային «Դահիա» արւարձանի ուղղութեամբ, որի արդիւնքում աւերւել էր բնակելի մի շէնք, որտեղ գտնւում էր Ֆուադ Շաքերը եւ «Հեզբօլլահ»-ի եւս մի բարձարաստիճան հրամանատար, որը նոյնպէս զոհւել է: