ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղայի. «Բրիտանիան պատասխանատւութիւն է կրելու Թեհրանի եւ Լոնդոնի միջեւ անվստահութեան եւ տարաձայնութիւնների սրման համար»

«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը հերքել եւ դատապարտել է բրիտանական ռեժիմի ԱԳ նախարարի՝ Իրանի հասցէին հնչեցրած վերջին մեղադրանքները, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Էսմայիլ Բաղային նշել է, որ Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում որոշ խմբաւորումների գործողութիւններն Իրանին վերագրելը՝ Բրիտանիայի ապակառուցողական գործունէութիւնները քողարկելու նպատակով է արւում:

Բաղային յայտարարել է նաեւ, որ չնայած Իրանի Իսլ. Հանրապետութեան պատասխան քայլին՝ պնդումների հետ կապւած փաստեր ներկայացնելու պահանջին, իրանական կողմը պատրաստ է ապացոյցներ տրամադրել, սակայն բրիտանական կողմի արձագանգն անհիմն պնդումները կրկնելն է եղել:

«Իրանի նկատմամբ բրիտանական կառավարութեան որդեգրած այդօրինակ քաղաքականութիւնը, բացի վարկաբեկումից, այլ բան չի բերի այս երկրի կառավարութեանը»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Բաղային ընդգծել է. «Բրիտանական ռեժիմը պէտք է իմանայ, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան դէմ անհիմն մեղադրանքների քաղաքականութիւն որդեգրելը կը հանգեցնի անվստահութեան մթնոլորտի սրմանը ու դիւանագիտական ​​յարաբերութիւնների յետագայ խզմանը, ինչի հետեւանքների համար պատասխանատւութիւնը կրելու է Բրիտանիան»։

Related Articles

Back to top button