Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աննա Գրիգորեան. «Ժողովրդին հետաքրքրում է Ադրբեջանի հետ կնքւող պայմանագիրը, ոչ թէ մի կուսակցութեան շրջաբերականը»

«ԱԼԻՔ» – «Դուք եկէք, ասէք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ էք բանակցում, այդ չհամաձայնեցւած կէտերը ինչի՞ մասին են»: Երէկ՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ԱԺ-ում ելոյթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

Նա նշել է, որ քանի անգամ հարցրել են, թէ այդ պայմանագրում ո՞ր կէտերը համաձայնեցւած չեն, զրօ՝ պատասխան։

«Գորիս-Կապան ճանապարհը յանձնւում է առանձին փաստաթղթով։ Երկար հարցումներից յետոյ ի վերջոյ Գլխաւոր շտաբը հաստատում է՝ այո, գոյութիւն ունի առանձին փաստաթուղթ, սիրելի հայրենակիցներ, ձեզանից գաղտնի մինչեւ օրս պահւող, քանի որ մեզ էլ  գաղտնի ուղարկել են ու ասել են՝ նայէք, բայց մի բարձրաձայնէք սրա մասին։ Այդ փաստաթուղթը դեռեւս հանրային սեփականութիւն չի դարձել։ Եկէք, հանրութեանը ցոյց տւէք այդ փասաթուղթը։

Յաջորդ դրւագը. Տեղ գիւղում  իրականացւած հերթական զիջումները։ Պայմանաւորւում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանութիւնները, որ x օրը պէտք է տեղակայւեն ադրբեջանական եւ հայկական զօրքերն ինչ-որ հատւածում, ադրբեջանցիներն առաջ են գալիս, որևէ մէկն իրենց  դէմ-յանդիման չի գալիս, վերցնում են տարածքներ։ Ասում ես՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար, հերթական տարածքային կորուստ ենք ունեցել։ Ասում են՝ դատական գործ կայ։ Դատական գործով կը բացայայտւի։ Մէկ տարի անցնում է, ասում ենք՝ ինչ եղաւ դատական գործը։ Գործը փակւել է, մեղաւոր չկայ։ Մեր տարածքներից հերթական կորուստն է լինում, էլի մեղաւոր չկայ»,- ասել է պատգամաւորը:

Related Articles

Back to top button