Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Կառավարութիւնը տապալել է պաշտպանութեան եւ անվտանգութեան ուղղութեամբ իր ծրագիրը, ինչը խոցելի է դարձրել բանակը եւ պետական անվտանգութիւնն ապահովող միւս ինստիտուտները»

«ԱԼԻՔ» – «Մարտական խնդիրների կատարման ուղղութեամբ կամաւորական խմբերի մասնակցութիւնը իշխանութիւնը կապում է պետական ինստիտուտների ոչ լիարժէքութեան հետ»: Այս մասին ֆէյսբուքի իր էջում գրել է  ՀՀԿ անդամ, «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Իշխանութիւնը նախ սրանով արձանագրում է, որ պետութեան ղեկին գտնւելու այս 6-7 տարիներին պետական ինստիտուտների գործունէութիւնը խափանել է, դա մեղմ ձեւակերպելով որպէս ոչ լիարժէք:

Երկրորդ, Փաշինեանի մատնանշած ոչ լիարժէք ինստիտուտը` բանակը, ըստ իշխանութեան, իր գործառոյթը չի կատարում եւ ստիպւած ներգրաւում են Երկրապահ կամաւորականների միութեանը, որի ղեկավարն, ի դէպ, օրեր առաջ յայտարարում էր, ադրբեջանցիներին դիմադրելու հնարաւորութիւն չկայ:

Երրորդ, ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թէ բանակի՝ որպէս ինստիտուտի ոչ լիարժէք լինելն է, ինչպէս իշխանութեան առաջնորդն է պնդում, այլ այն, որ կառավարութիւնը տապալել է պաշտպանութեան եւ անվտանգութեան ուղղութեամբ իր ծրագիրը, ինչը ռեսուրսների վատնման տեսանկիւնից խոցելի է դարձրել  բանակը, եւ պետական անվտանգութիւնն ապահովող միւս ինստիտուտները»,- գրել է նա։

Related Articles

Back to top button