Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արծւիկ Մինասեան. «Դաւաճաններին ձեր մէջ փնտրելու փոխարէն, փնտրեցիք Զինւած ուժերի, ընդդիմութեան մէջ»
«ԱԼԻՔ» – «Սա մի իշխանութիւն է, որը Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերին, Հայոց բանակին համարում էր տարածաշրջանում որոշիչ ազդեցութիւն ունեցող, մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ»: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ԱԺ-ում ելոյթի ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:
«Սա չի ասւել ոտքի վրայ՝ չծանօթանալով բանակին: Սա ասւել է իշխանութեան գալուց շուրջ 3 տարի անց: Զուգահեռաբար ձեր իշխանութիւնն էր, որ գերեվարում էր Զինւած ուժերի ներկայացուցիչներին, որ կեղծ թիրախներ էիք դնում, որ ոչնչացնում էիք բանակը, սպայական կազմի հեղինակութիւնը: Հետեւանքն էլ եղաւ այն, որ կորուստների համար մեղադրեցիք Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերին»- նշել է նա: