Հայաստան - ԱրցախՔաղաքական
ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Արցախի հնագոյն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրն է այսօր

Շուշիի ազատագրման գործողութիւնը կոչւեց «Հարսանիք լեռներում»՝ ռազմական գործողութեան համար անսովոր անւանում:
«Ռազմական տեսանկիւնից մենք պատրաստ չէինք, եւ Վազգէն Սարգսեանն ասաց, որ շտապել պէտք չէ, բայց Շուշին պէտք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացայ նրան, որ եթէ մենք գրաւենք Շուշին, ապա լեռներում կը կազմակերպենք նրա հարսանիքը»,- մի առիթով պատմել է Շուշիի ազատագրման գործողութեան հեղինակ նշանաւոր Կոմանդոսը՝ Արկադի Տէր-Թադէոսեանը:



