Բագրատ Սրբազան. «Կորսւել է Արցախը, թափւել է մեր որդիների արիւնը, թշնամին օրակարգ է թելադրում»
«ՀայաՔւէ» նախաձեռնութիւնը Անկախութեան Հռչակագիրը չեղարկող իշխանական ձեռնարկման դէմ պայքարի իր օրակարգի շրջանակներում փետրւարի 29-ին անցկացրեց համաժողով՝ «Անկախութեան Հռչակագրի պաշտպանութեան հրամայականը եւ ազգային կենսունակ պետութեան տեսլականը» խորագրով։
Համաժողովի նպատակն էր մասնագիտական եւ քաղաքական գնահատականներ տալ Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը փոխելու, մասնաւորապէս, Սահմանադրութեան նախաբանից Անկախութեան Հռչակագրի վկայակոչումը հանելու իշխանական օրակարգին։
Համաժողովի նպատակն էր նաեւ նախանշել Հայաստանի գալիքի որոշ ուղենիշեր, երբ երկրում իշխանութիւնը կը լինի ազգային ու պրոֆեսիոնալ ուժերի ձեռքին։
«ՀայաՔւէ» նախաձեռնութիւնը ներկայացրել է հատւած՝ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի խօսքից.
«Մենք ապրում ենք անպատւութեան, գողացւած ուրախութեան պայմաններում։ Կորսւել է մեր հայրենիքի հրաշք անկիւնը՝ Արցախը, թափւել է մեր հազարաւոր որդիների արիւնը, թշնամու բանտում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը եւ մեր ժողովրդի զաւակները, թշնամին օրակարգ է թելադրում»,- նշել է Սրբազան Հայրը:
24News