Հայաստան - Արցախ

Հայքի մշակոյթի օմբուդսմէն. «Ադրբեջանը ձեւափոխում է Արցախ բանկի գլխամասային գրասենեակի շէնքը եւ թալանում Արցախի ԱԺ շէնքը»

Հայքի մշակոյթի օմբուդսմէն, ադրբեջանագէտ Յովիկ Աւանէսովն ահազանգում է, որ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել եւ իւրացնել ոչ միայն բռնազաւթւած Արցախի մշակութային ժառանգութիւնը այլ նաեւ պետական եւ մասնաւոր կառոյցների շէնքերը։

«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակւած հերթական տեսանիւթից երեւում է, որ ադրբեջանցի վանդալները ձեւափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենեակի շէնքը եւ թալանում են Արցախի Ազգային ժողովի շէնքը»,- գրել է նա «Ֆէյսբուք»-եան էջում:

Լուսանկարները տրամադրել է Մխիթար Կարապետեանը։

Yerevan.today

Related Articles

Back to top button