Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Թաթոյեան. «ՔՊ-ն սնւում է մարդկանց պառակտումից եւ իրար նկատմամբ ատելութիւնից»

«ԱԼԻՔ» – «ՔՊ ղեկավարի իշխանութիւնը սնւում է Հայաստանի ներսում եւ Սփիւռքում մարդկանց պառակտումից եւ իրար նկատմամբ ատելութիւնից, քաոսից: Նրա իշխանութեան մէջ միւսները կա՛մ զոհեր են, կա՛մ գործիքներ»,- գրել է ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը։

Yerevan.today-ի համաձայն՝ ըստ նրա, դրա համար էլ նա այս արատաւոր երեւոյթները խրախուսում է, իսկ իւրայիններին` հովանաւորում, քանի որ իշխանութեան յենարան են ապահովում:

«ՔՊ-ականի այսօրւայ «Ղարաբաղացի՞ ես, թէ հայ» ատելութիւն սերմանող խօսքը եւ քրէական հետապնդման փոխարէն դրա արդարացումն այս ամէնի ուղիղ ապացոյցն է»,- գրել է Արման Թաթոյեանը։

Յիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամաւոր Էմմա Պալեանի եղբայրը՝ Հայկօ Պալեանը, դերասանուհի Լիաննա Վանոյեանի հումորային տեսահոլովակի տակ արել է  մեկնաբանութիւն՝ «ղարաբաղցի ես, թէ՞ հայ», իսկ քոյրը փորձել է սրբագրել նրա ասածը, թէ «եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» եւ «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մէկ բան յստակ ասել՝ սա ոչ թէ տարանջատում է, այլ պարզապէս աշխարհագրական տարբերութիւն, ինչպէս կասէինք՝ շիրակցի, սիւնեցի կամ լոռեցի։

Որեւէ խտրականութիւն լինել չի կարող»։ 

Related Articles

Back to top button