Ընդդիմադիր պատգամաւոր. «ՔՊ-ն մրմռում է»

«ԱԼԻՔ» – ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան էջում գրում է.
«ՔՊ-ն մրմռում է… ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում իրենք սիրային մտերմիկ հանդիպում են ունենում թուրքերի հետ։ Միակ ընդդիմադիր պատգամաւոր Լիլիթ Գալստեանը, բնականաբար, սիրող սրտերի հանդիպմանը չի մասնակցում։ Փոխարէնը, նստաշրջանին իր ելոյթներով պահանջում է, որ ԵԱՀԿ-ն փաստահաւաք առաքելութիւն ուղարկի Բաքու, անդրադառնում է Բաքւում հայ գերիների դէմ կիրառւող կտտանքներին ու դատավարութիւն կոչւող ֆարսին, քննադատում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնը։ ՔՊ-ականներն այս ամէն ինչը այլեւս չեն կարողանում կոծկել, թաքցնել հայ ժողովրդից։ Իրենց ելոյթները կան, իրենց «խաղաղութեան» աղերսները կան…. Բա պիտի լրատւամիջոցներին ու ընդդիմադիրներին քննադատեն, որ իրենց դիմակը պատռում են։ Այնպէս որ իրենց հոգեցնցումները շատ բնական են, մի զարմացէք»։