Իրան

Մահապատժի է ենթարկւել «Մուսադ»-ին կապւած ահաբեկիչը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մարտի 3-ին, մահապատժի է ենթարկւել իսրայէլական «Մուսադ» հետախուզական ծառայութեան ահաբեկիչ գործակալը, որը ծրագրել էր պայթեցնել Սպահանում Պաշտպանութեան նախարարութեանը պատկանող արհեստանոցային համալիրը: Տեղեկացնում է «Թասնիմ»-ը:

Տւեալ ահաբեկիչ գործակալն այս տարւայ յունւարի 28-ին «Մուսադ»-ի հետախուզութեան սպայի ղեկավարութեամբ ծրագրել էր ռումբ պայթեցնել Սպահանում Պաշտպանութեան նախարարութեան համալիրում։

Այդ օրը, սիոնիստական ռեժիմի արբանեակների միջոցով առաջնորդւող 4 փոքրիկ թռչող սարքերը, որոնք Իրան էին ներմուծւել ահաբեկիչ գործակալի միջոցով, փորձել են հարւածել Սպահանում Պաշտպանութեան նախարարութեանը պատկանող արհեստանոցային համալիրին: Դրանք, սակայն, հաւաստանշւել եւ ոչնչացւել են համալիրը պաշտպանող հակաօդային պաշտպանութեան համակարգի միջոցով:

Գործողութեան ձախողումից յետոյ, «Մուսադ»-ի այս գործակալը կեղծ ինքնութեամբ լքել է երկիրը, բայց 13 օր անց դատական համակարգմամբ, Իրանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների միջոցով ձերբակալւել է հարեւան երկրներից մէկում եւ Իրան է վերադարձւել:

Related Articles

Back to top button