ԻրանՄիջազգայինՔաղաքական

Հետագայ գործողութիւնների դէպքում պատասխանը կը լինի անհամաչափ ծանր

Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի յայտարարութիւնը

Իրանի Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսը յայտարարել է, որ այսօր վաղ առաւօտեան «պատերազմ հրահրող ամերիկեան վարչակարգը» տարբեր պատրւակներով հարւածներ է հասցրել Ջասկ, Սիրիք եւ Ղեշմ բնակավայրերի մի շարք կէտերի։

Յայտարարութեան համաձայն՝ Սիրիքում վնասւել է հեռահաղորդակցական աշտարակ, իսկ Բամանի շրջանի երկու ջրամբարներ ամբողջութեամբ ոչնչացւել են։

Ի պատասխան՝ Պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը առաւօտեան ժամը 2։30-ին անօդաչու թռչող սարքերով հարւածել են Բահրէյնում տեղակայւած ԱՄՆ Հինգերորդ նաւատորմը։

Յայտարարութեան մէջ նշւում է, որ բախումները շարունակւում են, եւ իրանական ուժերը շարունակում են պատասխանել թշնամու ագրեսիային՝ զգուշացնելով, որ հետագայ գործողութիւնների դէպքում պատասխանը կը լինի անհամաչափ ծանր:

Related Articles

Back to top button