Արմէն Ռուստամեանը Մոսկւայում հանդիպել է ՌԴ հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 28-ին ՀՅԴ Բիւրոյի անդամ Արմէն Ռուստամեանը աշխատանքային այցի շրջանակներում Մոսկւայում հանդիպեց Ռուսաստանի հայկական կազմակերպութիւնների, երիտասարդական միութիւնների եւ համայնքների ներկայացուցիչների հետ։
ՌՀՄ հանդիսութիւնների դահլիճում կազմակերպւած հանդիպմանը Արմէն Ռուստամեանը ներկայացրեց Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող գործընթացներին։
Իրենց առաջարկներով հանդէս եկան նաեւ գեներալ-լէյտենանտ Նորատ Տէր-Գրիգորեանցը, ՌՀԿ համակարգող խորհրդի նախագահ Արամ Խաչատուրեանը, ՀՕՄ Մոսկւայի մասնաճիւղի ատենապետուհի Թերեզա Յովհաննիսեանը եւ այլոք։
Հանդիպման արդիւնքում արծարծւեցին մի շարք առանցքային հարցեր՝ Հայաստանը ադրբեջանաթուրքական ազդեցութիւնից հանելու, Արցախում ցեղասպանութեան դադարեցման եւ դրա հետեւանքների վերացման ուղղութեամբ։
ՀՅԴ Հայ Դատի Մոսկւայի գրասենեակ
«Arfd.am»