ԻրանՔաղաքական

Արաղչի. «Պատգամների փոխանակումը շարունակւում է, սակայն այս պահին արդիւնքի մասին խօսելը հնարաւոր չէ»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով ընթացող բանակցութիւններին, յայտարարել է, որ խօսակցութիւններն ու պատգամների փոխանակումը շարունակւում են, սակայն մինչեւ յստակ արդիւնքի հասնելը դրանց վերաբերեալ դատողութիւններ անել հնարաւոր չէ։

Նրա խօսքով՝ ներկայում շրջանառւող տեղեկութիւնների մեծ մասը ենթադրութիւնների մակարդակի է եւ չպէտք է դրանց մեծ նշանակութիւն տալ։

 

Իրանը հնարաւոր փոխըմբռնման տեքստի վերաբերեալ կը ներկայացնի իր նոր փոփոխութիւնները

Տեղեկացւած անձի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընթացիկ նախագծում նոր փոփոխութիւններ առաջարկելու մասին ամերիկեան լրատւամիջոցների հրապարակումների ֆոնին, փաստաթղթերի փոխանակումը շարունակւում է, եւ Իրանը նոյնպէս իր դիտարկումներն ու ուղղումները կը ներառի տեքստում։

Աղբիւրը շեշտել է, որ Իրանի համար չափանիշն այն տեքստն է, որը կը համապատասխանի սեփական դիրքորոշումներին, եւ Թրամփի առաջարկած փոփոխութիւնները դեռեւս չեն նշանակում դրանց ընդունում Թեհրանի կողմից։

Միեւնոյն ժամանակ նշւել է, որ Իրանը լիովին պատրաստ է նաեւ հնարաւոր անհամաձայնութեան պայմաններին։

Մէկ այլ հրապարակման համաձայն՝ բանակցութիւնների շուրջ քննադատական դիրքորոշում ունեցող շրջանակները պնդում են, որ ԱՄՆ-ի կողմից նոր պայմանների առաջքաշումն ու բանակցային գործընթացում խոչընդոտներ ստեղծելը մեծացնում են ռազմական բախման հաւանականութիւնը։

Նրանց գնահատմամբ՝ համաձայնութեան հեռանկարի նւազման պայմաններում, Իրանը կարող է վերսկսել հրթիռային հարւածներն Իսրայէլի դէմ՝ դրանք կապելով տարածաշրջանային զարգացումների եւ, մասնաւորաբար, Լիբանանին աջակցելու քաղաքականութեան հետ։

Related Articles

Back to top button