Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Սարգսեան. «Գնում-հասնում է ԱՄՆ, որ ասի՝ պարտութիւնը մեզ անկախանալու հնարաւորութիւն է տւել»

«ԱԼԻՔ» – Հեռուստալրագրող Դաւիթ Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի հետ ամերիկահայութեան «ներկայացուցիչների» հանդիպմանը:

«Գնում-հասնում է ԱՄՆ, որ ասի` պարտութիւնը մեզ անկախանալու հնարաւորութիւն է տւել: Ու լսողների, ծափ տւողների մէջ Ցեղասպանութեան ժառանգներ են, Արցախին օգնած մեկենասներ, հոգեւորականներ…

Խնդիրը պարագլուխը չէ վաղուց, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը այստեղ եւ դրսում: Որ սպորտում ընդամէնը մի Հենրիխ Մխիթարեան է գտնւում, եկեղեցում` մի Տէր Պարգեւ քահանայ Զէյնալեան, իսկ, օրինակ, սպայակոյտում, գիտակրթական համակարգում, ԲՈՒՀ-երում, Ակադեմիայում, այլուր այդպիսին առհասարակ չկայ, նմուշն էլ չկայ…»,- գրել է նա:

Related Articles

Back to top button