Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանական կրակոցներից բացի, ուրիշ ի՞նչ է պատրաստ արդարացնել իշխանական քարոզչութիւնը

Ո՞ր երկրի դրօշի վառելը կը հաւանեն Հայաստանի իշխանութիւնները

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

Քաղաքագէտ

 

Երբ 1971 թւականին շրջանառութեան մէջ մտաւ «վիկտիմբլէյմինգ» տերմինը՝ զոհին մեղադրել նրա նկատմամբ տեղի ունեցած բռնութեան կամ յանցագործութեան համար, այսինքն՝ երբ յանցագործին մեղադրելու փոխարէն արդարացնում են նրան՝ մեղադրելով բռնութեան ենթարկւած անձին։ Հայ ժողովրդի ներկայացուցիչներից քչերը կարող էին պատկերացնել, որ կը գայ մի օր, երբ հայերը կը սկսեն արդարացնել թուրքական ժողովուրդների կողմից իրենց նկատմամբ գործած բռնութիւնը։

Նախօրէին հէնց դա էլ տեղի ունեցաւ։ Ինչպէս ապրիլի 21-ին, այնպէս էլ ապրիլի 23-ին Ադրբեջանի զինւած ուժերի ստորաբաժանումները կրակ բացեցին Սիւնիքի մարզի գիւղերից մէկի ուղղութեամբ, ինչի հետեւանքով վնասւեց բնակելի տուն։ Դրանից յետոյ Նիկոլ Փաշինեանի քարոզչական մեքենան սկսեց արդարացնել Բաքւի գործողութիւնները՝ յայտարարելով, որ «կրակոցը Հանրապետութեան հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրօշների այրման պատասխանն է»։

Սակայն դա բաւարար չէր, եւ արդէն առաւօտեան Նիկոլ Փաշինեանի (մարդ, ով իր կառավարութեան կազմում ընդգրկել է Արարատ Միրզոյեանին, ով 2015 թւականին մասնակցել է Ռուսաստանի դրօշի այրման փորձի մէջ) մամուլի քարտուղարը յայտարարեց, որ Փաշինեանը դատապարտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշների այրումը ջահերով երթի ժամանակ։ «Փաշինեանը դատապարտում է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնօրէն ճանաչւած պետութեան, յատկապէս հարեւան պետութիւնների դրօշների այրումը պետութեան ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ»,- նշւած է Բաղդասարեանի մեկնաբանութեան մէջ։

Էլ ի՞նչ են պատրաստ արդարացնել այս մարդիկ։

Սիւնիքի անեքսիա՞ն, Սեւանի անեքսիա՞ն։

Նոյնիսկ սովորաբար լռակեաց եւրոպական ԶԼՄ-ները, որոնք յաճախ առաջնորդւում են կրկնակի ստանդարտներով, չդիմացան եւ հրապարակեցին նիւթեր, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները արգելել են իրենց դիւանագիտական ներկայացուցիչներին մասնակցել յիշատակի միջոցառումներին երկրի սահմաններից դուրս։ Նման որոշումը հարցեր է առաջացնում ոչ միայն երկրի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս՝ միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրելով Փաշինեանի թիմի գործողութիւնների վրայ։

Ինչ վերաբերում է ջահերով երթին, ակցիան ցոյց տւեց, որ Ցեղասպանութեան զոհերի յիշատակը եւ պատմական ժառանգութիւնը պահպանելու ձգտումը մնում են մեր ժողովրդի հիմնական արժէքները։ Այն նաեւ ցոյց տւեց հայկական հասարակութեան ուժը պատմական արդարութեան եւ ինքնութեան խորհրդանիշների համար պայքարում։

Մտածէ՛ք այդ մասին․․․:

Alpha News

Related Articles

Back to top button