ՄիջազգայինՔաղաքական
Մադուրօն յաղթել է Վենեզուէլլայի նախագահական ընտրութիւններում

«ԱԼԻՔ» – Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրօն յաղթել է երկրի նախագահական ընտրութիւններում։ Հաղորդում է CNN-ը:
Նա վերընտրւել է երրորդ վեց տարի ժամկէտով։ Այս մասին յայտարարել է Վենեզուէլլայի Ազգային ընտրական խորհրդը։
Ըստ նախնական տւեալների՝ Մադուրոյին աջակցել է 5,150,092 ընտրող կամ քւէարկածների 51.2%-ը։ Մադուրոյի հիմնական մրցակիցը՝ ծայրայեղ աջ կուսակցութիւնների թեկնածու Էդմունդօ Գոնսալեսը, ստացել է 4,445,978 ընտրող կամ ընտրողների 44.2%-ը, իսկ մնացած 8 թեկնածուները միասին ստացել են 4.6 տոկոս ձայն: