ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանական սարահարթից դուրս, մինչ հեռաւոր միջերկրածովեան աւազան

Անվտանգ ապրելու համար, Իրանին անհրաժեշտ է ռազմավարական խորքի առաջնագիծ՝ միջերգրածովային աւազանում

«ԱԼԻՔ» – Շարունակելով տեսադաշտում պահել սիրիական իրադարձութիւնները եւ դրանց հետ կապւած զարգացումները, իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցցանցերի իր հարթակներում անդրադարձել է այդ իրադարձութիւնների եւ զարգացումների համատեքստում, պաշտօնական Թեհրանի հնարաւոր գործողութիւններին՝ նշելով, որ Իրանը փորձում է վերադասաւորւել եւ օգտագործել տարածաշրջանային յարափոփոխութեան ընձեռելիք հնարաւորութիւնները:

«Թեհրանից մինչեւ Սիրիայի միջերկրածովեան ափ ուղիղ գծով մօտ 1400 կիլոմետր է։

Չնայած սրան, Սիրիայից Իրանի ելքը հէնց իրանցիների կողմից գնահատւում է անյաջողութիւն, որովհետեւ Թեհրանում շատ լաւ գիտակցում են, որ Մերձաւոր Արեւելքի արեւի տակ, եթէ ցանկանում ես հանգիստ ապրել այդ քաղաքում, ապա պէտք է ձգտել քո ռազմավարական խորքի առաջնագիծը հասցնել իրանական սարահարթից դուրս հեռաւոր միջերկրածովեան աւազան։

Հազարամեակների իրանական կայսրութիւնը իր պատմութեան ընթացքում տեսել է բազմաթիւ վայրիվերումներ, ուստի Սիրիայից ելքը եւս այս երկրում համարում են անյաջողութիւն, սակայն ամենեւին ոչ դատավճիռ։

Հետեւաբար, Իրանում արդէն իսկ քննարկւում են մի շարք սցենարներ՝ սկսած, պայմանականօրէն ասած, սիրիական «Հեզբօլլահ»-ի կամ ալաւիական պետականանման միաւորի ստեղծումից, մինչեւ սեփական միջուկային ներուժի աննախադէպ աւելացում։

Աշխարհում եւ յատկապէս Մերձաւոր Արեւելքում գրեթէ ամէն օր տեղի են ունենում նշանակալի փոփոխութիւններ ու զարգացումներ, եւ Իրանում դա լաւագոյնս գիտակցում են՝ փորձելով վերադասաւորւել եւ օգտագործել այս յարափոփոխութեան ընձեռելիք հնարաւորութիւնները։ Իսկ որ դրանք բացւելու են, ոչ մի կասկած լինել չի կարող»,- գրել է Ոսկանեանը:

Related Articles

Back to top button