«ԱԼԻՔ» – Հայոց դպրոցների աշակերտութեան ծնողների ֆուտսալի 7-րդ մրցաշարի մեկնարկը տրւեց հինգշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում:
«Նայիրի» տարրական, «Թունեան» տարրական, Թեհրանի «Մարիամ» կրթական համալիրի, «Մարիամ» կրթական հա ստատութեան աղջկանց, «Նւարդ Գիւլբենգեան», «Արաքս», «Շանթ», «Մարիամեան» միջնակարգ դպրոցների եւ «Ահարոնեան» մանկապարտէզի հայրիկները մրցելու են 7-րդ մրցաշարի առաջատարի մեդալի համար:
Կազմակերպիչների ասութեամբ՝ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կը կայանայ նախքան «Համադրպրոցական խաղերի մեկնարկը:
Բացման հանդիսաւոր արարողութեան ընթացքում «Սիփան» միութեան վարչութան նախագահի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին նախկին շրջանի մասնակցից դպրոցների ու կրթական օջախների պատասխանատուներին:
Բացման ծրագրին յաջորդեց «Շանթ» դպրոցի եւ «Սիփան»-ի մինիֆուտբոլի թիմերի միջեւ ընկերական խաղը: