ՄիջազգայինՔաղաքական

Մեդւեդեւը Թրամփին եւ Հարիսին համեմատել է «տարայի մէջ ընկած կռւnղ սարդերի հետ»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը չի համակրում ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մէկին` ամերիկեան նախընտրական քարոզարշաւն ընկալելով որպէս տարայի մէջ ընկած սարդերի կռիւ։ Այս մասին ըստ Tert.am- ի՝ ասել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդւեդեւը՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին, թէ արդեօք Ռուսաստանի Դաշնութեանը որեւէ լաւ բան սպասւո՞ւմ է հանրապետական Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու դէպքում։

«Ռուսաստանը երկխօսութիւն կը վարի ԱՄՆ ցանկացած նախագահի, այդ թւում՝ Թրամփի հետ՝ սեփական շահերը պաշտպանելու տեսանկիւնից»,- ասել է Մեդւեդեւը։

Related Articles

Back to top button