Զելինսկի. «Մեզ պէտք է 128 F-16 կործանիչ»
«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին յոյս է յայտնել, որ միջազգային գործընկերների կողմից խոստացւած F-16 կործանիչները Ուկրաինա կը ժամանեն այս ամառ: Նա ընդգծել է, որ Կիեւին անհրաժեշտ է առնվազն 128 կործանիչ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Pravda.com.ua-ն:
«Լուրջ որոշում կայ ուկրաինացիներին F-16-ներ մատակարարել… բայց քանի՞սը։ Գիտէք, մենք միշտ սպասում ենք։ Ինչպէս էր մայրս ինձ սպասում դասերից յետոյ, իսկ ես միշտ պատճառ էի գտնում աւելի ուշ տուն գալու համար։ Նոյն բանն է, ուղղակի շատ աւելի լուրջ», – ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի դէմ պատերազմում ամէն օր օգտագործում է 300 ինքնաթիռ, մինչդեռ գործընկերները որոշումներ են կայացրել 10 կամ 20 ինքնաթիռների վերաբերեալ։
«Եթէ նոյնիսկ 50-ը մատակարարւի, դա ոչինչ է, քանի որ ռուսները 300-ն ունեն: Մենք պաշտպանւում ենք, մեզ 128-ն է պէտք: Քանի դեռ 128-ը չունենանք, չենք կարողանայ նրանց հետ օդում հաւասարւել»,- յաւելել է Զելենսկին: