Արեւմուտքը քննարկում է Ուկրաինայի համար «տարածք՝ ՆԱՏՕ-ի դիմաց» գործարքը
«ԱԼԻՔ» – Բրիտանական Financial Times-ը, վկայակոչելով դիւանագիտական աղբիւրներին, յայտնում է, որ արեւմտեան երկրները Ուկրաինայի հետ քննարկում են «տարածքներ ՆԱՏՕ-ի դիմաց» սկզբունքով Ռուսաստանի հետ պատերազմի աւարտի սխեման։
Իսկ ի՞նչ է այդ սխեման իրենից ներկայացնում:
Ըստ այդ պլանի՝ պատերազմը կաւարտւի առանց Ռուսաստանի կողմից գրաււած տարածքների վերադարձի, սակայն Ուկրաինան կը միանայ ՆԱՏՕ-ին:
Այս մօտեցումը հիմնւած է այսպէս կոչւած «գերմանական մոդել»-ի վրայ, երբ Սառը պատերազմի ժամանակ Գերմանիան բաժանւած էր: Նոյն տրամաբանութեամբ կը բաժանւի Ուկրաինան, իսկ այն տարածքը, որը գտնւում է Կիեւի վերահսկողութեան տակ, կը դառնայ ՆԱՏՕ անդամ:
Ուկրաինացիների համար, սակայն այս փոխզիջումը մնում է չափազանց զգայուն հարց։
Միեւնոյն ժամանակ, այս գաղափարը պաշտօնական շրջանակներում աջակցութիւն է ստանում, սակայն այս պլանի իրականացումը դժւարութիւնների կարող է բախւել Ռուսաստանի հակազդեցութեան եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշման անորոշութեան պատճառով։