Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արտակ Բեգլարեան. «Ես արդէն Երեւանում եմ»

Ես արդէն Երեւանում եմ՝ բոլոր արցախցիների պէս՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրւած. Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Արտակ Բեգլարեանը:
«Առաջինը եկայ Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալութիւն ու ներողութիւն ասելու, այնուհետեւ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղօթքի: Յաջորդիւ կը մեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կէտ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում: Անցեալի ու ապագայի վերաբերեալ իմ կարծիքն ու մօտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձեւաչափով»,- գրել է նա: