
«ԱԼԻՔ»- Կառավարութեան խօսնակ դոկտ. Ֆաթեմէ Մոհաջերանին այսօր՝ առաւօտեան կապւել է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախկին նախագահ Նորայր Արամեանի հետ, եւ ցաւակցել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի մահւան կապակցութեամբ:
Այս մասին «ԱԼԻՔ»-ին տեղեկացրել է Նորայր Արամեանը եւ յաւելել, որ տկն. Ֆաթեմէ Մոհաջերանին ցանկացել է իր վշտակցութիւնը փոխանցել Իրանում ապրող բոլոր քրիստոնեաներին: