Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կը մնայ Ստեփանակերտում

Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանը մի խումբ պատասխանատուների հետ կը մնայ Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչեւ չաւարտւեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողութիւնների եւ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթիւնի հետեւանքով զոհւածների աճիւնների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։
Այդ մասին յայտնում են Արցախի տեղեկատւական շտաբից։
«Տեղեկացնում ենք նաեւ, որ կառավարութիւնը շարունակում է ուշադրութեան կենտրոնում պահել ՀՀ տեղափոխւել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարաւոր է, որ գտնւելիս լինեն Հանրապետութեան տարածքում»։