Միջազգային
Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են Կիեւին նոր ՀՕՊ համակարգեր մատակարարել
«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը յայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իտալիան, Ռումինիան, Հոլանդիան եւ դաշինքի մէկ այլ անդամ խոստացել են Ուկրաինային եւս հինգ նոր հակաօդային պաշտպանութեան համակարգ (ՀՕՊ) մատակարարել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգն այս մասին յայտարարել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հանդիպումների հիմնական մասի մեկնարկից առաջ։
«ՀՕՊ համակարգերի վերաբերեալ որոշ դաշնակիցներ յայտարարել են, որ կը կարողանան մատակարարել հինգ նոր առաջադէմ ռազմավարական ՀՕՊ համակարգեր ԱՄՆ-ից, Իտալիայից, Ռումինիայից, Հոլանդիայից եւ մէկ այլ դաշնակից երկրից»,- լրագրողների հետ զրոյցում ասել է Հիւսիսատլանտյան դաշինքի գլխաւոր քարտուղարը։