Հայաստան - Արցախ

Քաղաքացիների մեծ մասը դէմ է արտայայտւել Փաշինեանի իրականացրած սահմանազատմանը

«ԱԼԻՔ» – «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրաւ անդամ «Էմ.Փի.Ջի.ՍՊԸ»-ն ներկայացրել է Նիկոլ Փաշինեան կառավարութեան կողմից ՀՀ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի վերաբերեալ անցկացւած վերջին սոցհարցումների տւեալները:

«Ինչպէ՞ս էք գնահատում Նիկոլ Փաշինեանի կառավարութեան կողմից իրականացւող ՀՀ սահամանգծման եւ սահմանազատման գործընթացը»․ այս հարցն է տրւել ՀՀ քաղաքացիներին հարցման ընթացքում։ Պատասխանները բաշխւել են հետեւեալ կերպ․

Լիովին դրական – 16.7%

Աւելի շուտ դրական – 21.2 %

Աւելի շուտ բացասական – 17.5 %

Ընդհանրապէս բացասական – 39.4 %

Դժւարանում եմ պատասխանել – 5.2 %

Բացի սա, կազմակերպութիւնը նաեւ հրապարակել է ՀՀ Սահմանդրութեան փոփոխութեան մասին 2024 թւականի յունւար եւ յուլիս ամիսներին իրականացւած հարցման արդիւնքները:

2024 թւականի յունւար ամսին, երբ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան մասին խօսել է Նիկոլ Փաշինեանը՝ քաղաքացիների ընդհանուր առմամբ 47.6%-ը կողմ է արտայայտւել փոփոխութեանը, իսկ արդէն յուլիս ամսին, երբ նման հարց է բարձրացրել Ադրբեջանի նախագահը՝ քաղաքացիների 80.3%-ը նշել է, որ դէմ է փոփոխութեանը:

Related Articles

Back to top button