Հայաստան - Արցախ

Գեղամ Մանուկեան. «Սահմանազատումից յետոյ Կիրանցում կան տներ, որտեղ այլ ռեժիմ է գործում»

«ԱԼԻՔ» – Հայաստանն ունի «Պետական սահմանի մասին» օրէնք, որը սահմանում է ռեժիմներ՝ շերտ (մինչեւ 1 կմ լայնութեամբ) եւ գօտի (մինչեւ 5 կմ լայնութեամբ) հասկացութիւններով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

Նա պարզաբանել է, որ սահմանային շերտում սահմանափակումներ կան տնտեսական գործունէութեամբ զբաղւելու, ոգելից խմիչք օգտագործելու եւ այլնի համար։

«Խնդիրն այն է, որ Կիրանցում իշխանութիւնների տեղադրած փշալարից 15 մետր հեռաւորութեան վրայ սահմանամերձ շերտում մի տուն կայ։

Բացի այդ, ամբողջ գիւղն ընդգրկւած է հինգ կիլոմետրանոց գօտում։ Ստացւում է, որ օրէնքով անհնար է այնտեղ ապրող մարդկանց բնականոն կեանքը։ Մարդիկ իրաւունք չունեն հիւրեր ընդունելու, խանութ բացելու եւ այլն։ Այդ իսկ պատճառով մենք քննադատեցինք սահմանազատման ներկայիս գործընթացը, քանի որ այն չպէտք է խաթարի մարդկանց բնականոն գործունէութիւնը»,- նշել է Մանուկեանը։

Հայաստանի ԱԱԾ փոխտնօրէնն ասաց, որ պատրաստ չէ պատասխանել նման հարցերի, թէեւ դրանք գտնւում են այս ծառայութեան իրաւասութեան ներքոյ, որը պատասխանատու է դրա համար։

«Իւրաքանչիւր յաջորդ փշալարին յաջորդելու է նոր պահանջ»,- եզրափակեց պատգամաւորը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button