Իրանն ու Օմանը խորհրդակցել են միջուկային բանակցութիւնների յաջորդ փուլի կազմակերպման շուրջ
ԱՄՆ-Իրան բանակցութիւնները՝ առաջիկայ հինգշաբթի՝ Ժնեւում

Իրանի եւ Օմանի արտաքին գործերի նախարարները խորհրդակցութիւններ են անցկացրել միջուկային բանակցութիւնների յաջորդ փուլի անցկացման կարգաւորումների շուրջ։
ԻՌՆԱ-ի համաձայն՝ երկուշաբթի վաղ առաւօտեան ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հեռախօսազրոյց է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի հետ, որի ընթացքում քննարկւել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնների վերջին զարգացումների ընթացքը։
Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը մասնաւորապէս անդրադարձել են միջուկային բանակցութիւնների յաջորդ փուլի կազմակերպչական հարցերին։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տւած յայտարարութեան մէջ Բադր ալ-Բուսաիդին նշել է. «Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցութիւնները կը կայանան առաջիկայ հինգշաբթի՝ Ժնեւում»։
Ալ-Բուսաիդիի այս յայտարարութիւնը հնչել է այն բանից մի քանի ժամ անց, երբ Արաղչին «Սի-Բի-Էս Նիւզ» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտնել էր, որ ակնկալում է Ժնեւում հանդիպում ունենալ ԱՄՆ-ի յատուկ ներկայացուցիչ Սթիւ Ուիթքոֆի հետ։



