ՄիջազգայինՔաղաքական

Քամալա Հարիսը յայտարարել է իր թեկնածութեան մասին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտօնապէս յայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրութիւններում Դեմոկրատական ​​կուսակցութեան կողմից իր թեկնածութիւնը առաջադրելու եւ պայքարի մէջ մտնելու մասին։

Ջօ Բայդէնի՝ նախագահական ընտրապայքարը լքելու մասին յայտարարութեան հրապարակումից քիչ անց, Քամալա Հարիսը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւած է.

«Ես կանեմ ինձնից կախւած ամէն ինչ՝ միաւորելու Դեմոկրատական ​​կուսակցութիւնը եւ միաւորելու մեր ազգը, որպէսզի տապալենք Դոնալդ Թրամփին եւ նրա ծայրայեղական՝ 2025 թւականի նախագծերը։ Ընտրութիւններին մնացել է 107 օր։ Մենք միասին ենք պայքարելու։ Եւ մենք միասին կը յաղթենք»:

Նշենք, որ Հարիսը հմարւում է նախընտրական պայքարում Բայդէնին փոխրինելու Դեմոկրատական կուսակցութեան ամենահաւանական թեկնածուն: Նրա թեկնածութիւնն արդէն պաշտպանել են Ջօ Բայդէնը, Բիլ եւ Հիլարի Քլինթոնները եւ դեմոկրատների վերնախաւի առանցքային դէմքերից մի քանիսը, իսկ CNN-ի տւեալներով՝ Դեմոկրատական կուսակցութեան խոշոր դոնորներն արդէն սկսել են աջակցել նրան:

Related Articles

Back to top button