ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը Բայդէնին անւանել է «երկրի պատմութեան մէջ ամենավատ նախագահը»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի՝ 2024 թւականի նախագահական մրցապայքարից դուրս գալու յայտարարութիւնից րոպէներ անց CNN-ի հետ հեռախօսազրոյցում Դոնալդ Թրամփը Բայդէնին անւանել է «մեր երկրի պատմութեան մէջ ամենավատ նախագահը»։

Աւելի ուշ, նա Truth Social սոցիալական ցանցում արած գրառման մէջ աւելի կոշտ է արտայայտւել Ջօ Բայդէնի՝ նախագահական մրցապայքարից հեռանալու որոշման մասին։

«Խարդախ Ջօ Բայդէնը պիտանի չէր առաջադրւելու նախագահի պաշտօնում, եւ,անշուշտ, պիտանի չի ծառայելու, եւ երբեք էլ չի եղել: Նա նախագահի պաշտօնին հասել է միայն ստելով, կեղծ լուրերով եւ նրանով, որ չէր լքում իր նկուղը։ Նրա շրջապատում բոլորը, այդ թւում՝ բժիշկը եւ լրատւամիջոցները, գիտէին, որ նա ընդունակ չէ նախագահ լինելու, եւ նա չդարձաւ։ Հիմա տեսէք, թէ ինչ է արել նա մեր երկրի հետ. միլիոնաւոր մարդիկ հատում են մեր սահմանը, առանց հսկողութեան ու ստուգման, նրանցից շատերը բանտերից, հոգեբուժարաններից են եւ ռեկորդային թւով ահաբեկիչներ կան: Նրա նախագահութեամբ մենք մեծապէս տուժեցինք, բայց շատ արագ կը վերացնենք նրա հասցրած վնասը։ Եկէք Ամերիկան նորից մեծ դարձնենք»,- գրել է Թրամփը։

Related Articles

Back to top button