ՄիջազգայինՔաղաքական
Կրեմլն արձագանգել է նախագահական մրցապայքարից Բայդէնի դուրս գալու մասին լուրին
«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկոկը SHOT Telegram ալիքի հետ զրոյցում արձագանգել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին լուրին։ Հաղորդում է News.am-ը:
Նա յիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աւելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնութեան համար աւելի նախընտրելի է կանխատեսելի թեկնածու Բայդէնը։
«Ընտրութիւններին դեռ 4 ամիս կայ, եւ սա երկար ժամանակ է, որի ընթացքում շատ բան կարող է փոխւել։ Պէտք է համբերատար լինել եւ ուշադիր հետեւել, թէ ինչ կը լինի յետոյ: Մեր առաջնահերթութիւնը յատուկ ռազմական գործողութեան նպատակներին հասնելն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։