ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլի ՊՆ. «Երկրի հիւսիսում իրավիճակի կարգաւորման հնարաւորութիւնն օրէցօր նւազում է»

«ԱԼԻՔ» – Իսրայէլի պաշտպանութեան նախարար Եօաւ Գալանտը զրուցել է ԱՄՆ պաշտպանութեան նախարար Լլոյդ Օսթինի հետ: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում են իսրայէլական ԶԼՄ-ները։

Գալանտը, ի թիւս այլ բաների, նշել է պատանդներին վերադարձնելու գործարքը եւ անվտանգութեան իրավիճակը փոխւելուց յետոյ հիւսիսցիներին իրենց տները վերադարձնելու պարտաւորութիւնը: Գալանտի խօսքով՝ երկրի հիւսիսում կարգաւորման հաւանականութիւնն ամէն օր նւազում է, իսկ լիբանանեան «Հեզբօլլահ»-ը շարունակում է իրեն ասոցացնել ՀԱՄԱՍ-ի հետ։

Նա ընդգծել է, որ Իսրայէլը հաւատարիմ է հարաւային Լիբանանից «Հեզբօլլահ»-ին արտաքսելուն և բնակիչների անվտանգ վերադարձին իրենց տները։ Գալանտը եւ Օսթինը քննարկել են նաեւ բանտարկեալների վերադարձի պլան մշակելու ջանքերը: Իսրայէլցի զրուցակիցն ամերիկացի գործընկերոջն ասել է, որ ցանկացած իրավիճակում անվտանգութեան ծառայութիւնները կը շարունակեն աշխատել ՀԱՄԱՍ-ի վերացման եւ պատանդներին վերադարձնելու ուղղութեամբ՝ անկախ գնից։ Կողմերը քննարկել են նաեւ հութիների յարձակումը։

Իսրայէլցի նախարարը կարծիք է յայտնել, որ դա լուրջ վտանգ է ողջ տարածաշրջանի համար, եւ նշել, որ Իսրայէլն արդէն ցոյց է տւել, թէ ինչպէս է գործում իբր «ահաբեկիչների» դէմ, ովքեր փորձում են վնասել իրեն։

Related Articles

Back to top button