ՄիջազգայինՔաղաքական

Պուտինը զգուշացրել է Գերմանիայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման ռուսական պատասխանի մասին

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ եթէ ԱՄՆ-ը բարձր ճշգրտութեան հրթիռներ տեղակայի Գերմանիայում, պաշտօնական Մոսկւան իրեն ազատ կը համարի զէնքի տեղակայման մորատորիումից: Հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Պուտինի խօսքով՝ Արեւմուտքում կարեւորագոյն վարչական, արդիւնաբերական եւ պաշտպանական օբիեկտները կը յայտնւեն զէնքի հասանելիութեան գօտում:

Եւրոպայում ամերիկեան հրթիռների համլիր տեղակայելու մտադրութիւնը Պուտինը համեմատել է սառը պատերազմի ժամանակների հետ:

Նա ընդգծել է, որ ռուսական տարածքում թիրախներին հասնելու համար հրթիռներից կը պահանջւի ընդամէնը 10 րոպէ:

Related Articles

Back to top button