Ստեփան Դանիէլեան. «Ըստ թուրքական մտածողութեան, ովքեր են Հայաստանի այսօրւայ իշխանութիւնն ու նրանց սատարողները»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․
«Իրանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին, բողոք յղելու Օլիմպիադայի ժամանակ Յիսուսի կերպարը նսեմացնելու համար: Յիսուսը՝ Իսան, իսլամում մարգարէ է եւ դա վիրաւորանք է նաեւ Իսլամի համար:
Իսկ Թուրքիայի մամուլում, այդ կապակցութեամբ, այդ արարքի նկատմամբ Ֆրանսիայի քրիստոնեաների ունեցած վերաբերմունքը բնութագրում են «sahip çıkmak» արտայայտութեամբ՝ «sahip»-տէր, իսկ արտայայտութիւնը «Տէր կանգնել»: Այսինքն տէր կանգնել սեփական ինքնութեանն, արժէքներին, այսինքն չլինել, հայերէն ասած, «շուռ տւած», «արժանապատւութիւն չունեցող», «սեփական եսից հրաժարւող»:
Հիմա, ըստ թուրքական մտածողութեան, ովքեր են Հայաստանի այսօրւայ իշխանութիւնն ու նրանց սատարողները, երբ լռում են սեփական ինքնութիւնից հրաժարւելու ՔՊ-ականների կոչերին ու ինչպէս են նրանց, ի վերջոյ, մեզ բոլորիս վերաբերւում:
Փաստօրէն, մենք «sahip çıkmak» չենք, այլ՝ նւաստներ, որոնք որեւէ յարգանքի արժանի չեն»։