Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լուկաշենկօ. «Փաշինեանն ինքը հրաժարւեց Լեռնային Ղարաբաղից»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանն ինքը հրաժարւեց Լեռնային Ղարաբաղից, թէեւ այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցութիւն կունենայ»։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն։

«Ես եւ Պուտինը ապշած էինք, երբ պատերազմում պարտւելուց յետոյ Փաշինեանը յայտարարեց, թէ Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են»,- ասել է Լուկաշենկօն։

«Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզւից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ»,- պատմել է Բելառուսի նախագահը:

Related Articles

Back to top button