Տիգրան Աբրահամեան. «Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականութեան եւ հայ ժողովրդի դիմադրութիւնն ապահովող համակարգերի դէմ է»
«ԱԼԻՔ» – «Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականութեան եւ հայ ժողովրդի դիմադրութիւնն ապահովող համակարգերի դէմ է»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով Փաշինեանի վերջին յայտարարութիւններին:
«Եւ այս համատեքստում պէտք է դիտարկել իրենց շահերը սպասարկող Փաշինեանի ռեժիմի միջոցով հայկական ինքնութեանը, պատմութեանը, մշակոյթին, Հայ Առաքելական Եկեղեցուն, պատմական յիշողութեանն ու ժառանգութեանը հասցւող հարւածները:
Նպատակը` հային զրկելն է իր արմատներից ու այն ամէնից, ինչը նոյնիսկ պետականութեան բացակայութեան պայմաններում մեզ թոյլ է տւել գոյատեւել, ինքնապահպանւել ու պայքարել:
Թուրքիան ու Ադրբեջանը կարողացել են հասնել 2018-ի իրենց ցանկալի փոփոխութեանը, հետեւողականօրէն ջարդել մեր պետական ինստիտուտները, այս տարիներին թոյլ չեն տւել իշխանութեան փոփոխութիւն, սակայն այն, ինչ իրենց համար հասանելի կամ իրականալի չի եղել` անում են Փաշինեանի միջոցով:
Հայոց Ցեղասպանութեան ուրացումը` անկախ նրանից, թէ ինչ երանգներով կամ կոնտեքստում կը ներկայացւի, ասածիս մի բաղադրիչն է եւ որքան ուշ հանրային դիմադրութիւնը յաջողութիւն գրանցի, այնքան խորը մեր ներսի ու դրսի թշնամիները կը ներթափանցեն դէպի հայկական աշխարհ»,- գրել է նա: