ՄիջազգայինՔաղաքական

Շւեդիան պէտք է ստանձնի Եւրոպայի պաշտպանունակութեան մեծացման նախաձեռնութիւնը

«ԱԼԻՔ» – Շւեդիան պէտք է ստանձնի Եւրոպայի պաշտպանունակութեան մեծացման նախաձեռնութիւնը, յայտարարել է պաշտպանութեան հարցերով ԵՄ յանձնակատար Անդրիւս Կուբիլիւսը: Հաղորդում է Euronews-ը։

«Մենք քիչ ժամանակ ունենք»,- ասել է նա վերջերս Շւեդիա կատարած այցի ժամանակ։

Լրատւամիջոցի տւեալներով, Կուբիլիւսը Շւեդիա է այցելել կառավարութեան եւ պաշտպանական արդիւնաբերութեան ներկայացուցիչների հետ բանակցելու նպատակով։

Եւրոպան կանգնած է ժամանակակից կեանքում իր ամենամեծ վերազինման առաջ, եւ ԵՄ յանձնակատարը ցանկութիւն է յայտնել, որ Շւեդիայի նման երկրները գլխաւորեն այդ գործընթացը:

«Շւեդիան շատ հզօր պաշտպանական արդիւնաբերութիւն ունի եւ իրականացնում է լայնածաւալ վերազինում, ուստի այն լաւ օրինակ է միւս անդամ երկրների համար»,- ասել է Անդրիւս Կուբիլիւսը։

Եւրոպական յանձնաժողովը մշակել է «Պատրաստութիւն 2030» ծրագիրը (նախկինում՝ «ReArm Europe»), որը, ի թիւս այլ բաների, երկարաժամկէտ ֆինանսաւորում է տրամադրելու անդամ պետութիւնների վերազինման համար։

Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը յայտարարել է 800 միլիարդ եւրոյի ներգրաւման մասին։

Այդ նպատակն իրագործւում է, մասնաւորապէս, բիւջետային կանոնների փոփոխութեամբ եւ 150 մլրդ. եւրօ գումարի վարկերի տրամադրմամբ։ Ռեսուրսները կօգտագործւեն ինչպէս սպառազինութեան, այնպէս էլ Ուկրաինային աջակցելու համար։

Related Articles

Back to top button