Իշխան Սաղաթէլեան. «Շրջանառւող լուրերը կեղծ են․ մենք եւս ողջ ներուժով լծւած ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտութեան խնդիրները լուծելու աշխատանքներին»
Այս թեմային չէի անդրադառնայ, եթէ հերթական անգամ ես եւ իմ ընտանիքի անդամները՝ կեղծ լուրերի տարածման միջոցով չթիրախաւորւէինք գործող իշխանութիւնների եւ նրան սպասարկող դեղին մամուլի կողմից։
Այս օրերին, ՀՅԴ կառոյցը ողջ ներուժով, ես եւ իմ ընտանիքի միւս անդամներն անձնապէս, մեր հազարաւոր հայրենակիցների նման եւս լծւած ենք անձամբ նիկոլ փաշինեանի գործողութիւնների հետեւանքով ստեղծւած աղետի հետեւանքները մեղմելու և արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտութեան խնդիրները լուծելու աշխատանքներին։
Սա նւազագոյն պարտականութիւն է, որը մեզնից իւրաքանչիւրն անում է լուռ եւ առանց աւելորդ բարձրաձայնման։ Կրկնում եմ այս թեմային երբեք չէի անդրադառնայ, եթէ այսօր հերթական անգամ չը յայտնւէի իշխանական կեղծ լուրերի թիրախում։
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր