ՄիջազգայինՔաղաքական

Associated Press. «Սիրիայում քրդերը հակայարձակողական գործողութիւններ են սկսել թրքամէտ ուժերի դէմ»

«ԱԼԻՔ» – Քրդերի գլխաւորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) երեքշաբթի յայտարարել են, որ հակայարձակում են ձեռնարկել Անկարայի աջակցութիւնը վայելող Սիրիական ազգային բանակի դէմ՝ Թուրքիայի հետ Սիրիայի հիւսիսային սահմանի մօտ տարածքները յետ գրաւելու համար, հաղորդում է Associated Press-ը:

SDF-ը Վաշինգտոնի ամենակարեւոր դաշնակիցն է Սիրիայում, քանի որ այն պայքարում է «Իսլամական պետութիւն» ծայրայեղական խմբաւորման՝ երկրի արեւելքում սփռւած քնած բջիջների դէմ:

Այս ամսւայ սկզբին Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի տապալումից յետոյ բախումները սաստկացել են ԱՄՆ-ի աջակցութիւնը վայելող խմբաւորման եւ SDF-ի միջեւ, որը գրաւել է առանցքային Մանբիջ քաղաքը եւ յարակից շրջանները:

Քուրդ կանանց պաշտպանութեան ուժերի խօսնակ Ռուքէն Ջամալը Associated Press-ին յայտնել է, որ շարունակւող հակայարձակման ընթացքում իրենց գրոհայինները Մանբիջի կենտրոնից 7 մղոն հեռաւորութեան վրայ էին:

«Սիրիան այժմ նոր փուլում է, եւ երկրի ապագայի շուրջ քննարկումները շարունակւում են»,- ընդգծել է Ջամալը: «Թուրքիան իր յարձակումներով փորձում է մարտերով շեղել մեզ եւ դուրս մղել Դամասկոսի բանակցութիւններից»։

Մեծ Բրիտանիայում տեղակայւած Մարդու իրաւունքների սիրիական դիտորդական կենտրոնը պնդում է, որ երկու կողմերից տասնեակ մարդիկ են սպանւել այն պահից, երբ այս ամսւայ սկզբին SDF-ը ձեռնակել է իր յարձակումը Սիրիայի հիւսիսում քրդերի դէմ:

Related Articles

Back to top button