Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Համալսարանական կրթաթոշակների հոգաբարձութեան, երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, կազմակերպւել էր մեծարման երեկոյ, ուր գնահատւեցին ընթացիկ ուսումնական տարեշրջանում երկրի պետական համալսարաններ մուտք գործած թեմիս ութ զաւակներ:
Ծրագրում նախ արտայայտւեց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը։ Նա նորամուտ ուսանողներին խոստացաւ ինչպէս նախկին տարիները ազգային մարմինները հովանաւորելու են ուսանողներին եւ օգտակար են հանդիսանալու նրանց զանազան ասպարէզներում:
Այնուհետեւ իր խօսքն ունեցաւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, ով նոյնպէս շնորհաւորանքի խօսք ուղղեց հրաւիրեալներին եւ յոյս յայտնեց, թէ նրանցից իւրաքանչիւրը մեծ յաջողութիւն կարձանագրի իր ընտրած ճանապարհում:
Ծրագրի շարունակութեան մէջ Հոգաբարձութեան անունից Քառոլին Դիլանչեանը արտայայտւեց շնորհաւորանքի եւ գնահատանքի խօսքերով եւ յաջողութեան լաւագոյն մաղթանքներով: Նա կրթութեան ասպարէզում ազգային մարմինների իւրաքանչիւր ֆինանսաւորումը ներդրում համարեց համայնքի յետագայ զարգացումների:
Վերջում հրաւիրեալ նորամուտները գնահատւեցին ծաղիկներով եւ դրամական նւէրներով:
Պետական համալսարաններում թեմիս նորամուտ ուսանողներն են.
Արիս Դաւթեան՝ Սպահանի պետական համալսարան, علوم سیاسی-گرایش سیاست گذاری عمومی դոկտորայի մակարդակ.
Այգինէ Հայրապետեան՝ Թեհրանի علوم پزشکی شهید بهشتی համալսարան, آموزش پزشکی դոկտորայի մակարդակ.
Հայկ Սարեան՝ Սպահանի պետական համալսարան, تاریخ – تاریخ معاصر դոկտորայի մակարդակ.
Նելիանա Գրիգորեան՝ Սպահանի պետական համալսարան, مهندسی پزشکی- بیومکانیک գերլիսանսի մակարդակ.
Անի Մկրտչեան՝ Սպահանի صنعتی اصفهان համալսարան, فیزیک – ذرات بنیادی و نظریه میدان գերլիսանսի մակարդակ.
Անի Շահիջանեան՝ Սպահանի պետական համալսարան, زبان شناسی- آموزش زبان فارسی به غیر فارسی زبانان գերլիսանսի մակարդակ.
Այւին Բաբայեան՝ Սպահանի պետական համալսարան, زبان شناسی- آموزش زبان فارسی به غیر فارسی زبانان գերլիսանսի մակարդակ.
Ռիմա Խաչիկեան՝ Սպահանի պետական համալսարան, تاریخ- تاریخ باستان գերլիսանսի մակարդակ.
Թղթակից (Նոր Ջուղա)