ԻրանՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Բաքւի բռնապետը ներկայ կը լինի՞ արդեօք Իրանի նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութեանը»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում սահմանների անձեռմխելութեան մասին Մասուդ Փեզեշքիանի յստակ յայտարարութեանը: Նա հարց է բարձրացրել. «Բաքւի բռնապետը ներկայ կը լինի՞ արդեօք Իրանի նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութեանը»:

«Բաքւի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան «համեստօրէն» լռում է այն մասին, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը յատուկ շեշտել է տարածաշրջանում սահմանների փոփոխման անթոյլատրելիութեան իրանական հաստատուն պաշտօնական դիրքորոշումը, որը դիւանագիտական լեզւից «թարգմանաբար» նշանակում է առաջին հերթին, այսպէս կոչւած, «Թուրանական միջանցքի» (Բաքւի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրեան») մերժելի լինելն, ինչին անդրադարձել են իրանական լրատւամիջոցները։

Այս կարեւոր հանգամանքը, կարծում եմ՝ յատուկ է բաց  թողնւել լրահոսից, քանի որ այն ուղղակի հակասում է նոյն այդ քարոզչամեքենայի ուռճացրած այն քարոզչական փուչիկին, ըստ որի Իրանի նախագահն, իբր, էթնիկ ադրբեջանցի է։

Հիմա ամենահետաքրքրականն այն է, թէ Բաքւի բռնապետը ներկայ կը լինի՞ Իրանի արդեօք նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութեանը, քանի որ նրա բացակայութիւնը վերջնականապես կը պայթեցնի Բաքւում յօրինւած քարոզչական առասպելը»,- գրել է Ոսկանեանը:

Related Articles

Back to top button