ՄիջազգայինՔաղաքական
Լիբանանը կոչ է արել միջազգային հետաքննութիւն անցկացնել Գոլանի բարձունքների հրթիռակոծման վերաբերեալ
«ԱԼԻՔ» – Լիբանանի ԱԳ նախարար Աբդօլլահ Բու Հաբիբը կոչ է արել միջազգային հետաքննութիւն անցկացնել Իսրայէլի կողմից օկուպացւած Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս բնակավայի 12 երեխաների եւ դեռահասների մահւան պատճառ դարձած յարձակման վերաբերեալ՝ զգուշանալով լայնածաւալ պատասխանից: Հաղորդում է լիբանանեան Al Manar հեռուստալիքը:
Յայտարարութեան մէջ Լիբանանի արտաքին գործերի նախարարը պնդել է անկախ հետաքննութիւն անցկացնել՝ «ճշմարտութիւնը պարզելու համար», թէ ով է պատասխանատու յարձակման համար:
Յիշեցնենք, որ Իսրայէլը մեղադրում է լիբանանեան «Հեզբօլլահ» շարժմանը Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամսի հրթիռակոծութեան համար։
«Հեզբօլլահ»-ը, սակայն կտրուկ հերքում է իր առնչութիւնը միջադէպի հետ: