Հայաստան - ԱրցախՔաղաքական
Վարդան Ոսկանեան. «Արթնացել ենք նոյնիսկ բոլշեւիկների կողմից նախանշւած Հայաստանից աւելի փոքր տարածք ունեցող երկրում»

«Եթէ ցանկանում ենք յստակ գիտակցել, թէ ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտութեան պայմաններում, ուրեմն պէտք է արձանագրել, որ մենք այսօր (ապրիլի 20) արթնացել ենք նոյնիսկ բոլշեւիկների կողմից նախանշւած Հայաստանից աւելի փոքր տարածք ունեցող երկրում»,- սոցիալական ցանցերի իր էջերում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
Նրա խօսքով` հէնց այսօրւայ Հայաստանը դէ ֆակտօ աւելի փոքր տարածք ունի, քան նոյնիսկ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը, իսկ իր բնօրրանում հայոց լեզւի տարածման աշխարհագրական տարածքը հասել է պատմական նւազագոյնի։
«Սա Հայաստանի եւ մեր քաղաքակրթութեան յանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպէս «ձեռքբերում», սա հենց իրական Հայաստանը պատմական դարձնելու գործընթաց է»,- ընդգծել է իրանագէտը։