ԻրանՄիջազգայինՔաղաքական
Արաղչին այսօր կը մեկնի Հնդկաստան

«ԱԼԻՔ» – Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ էսկալացիայի ֆոնին, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին այսօր՝ երեկոյեան կայցելի Հնդկաստան:
Ինչպէս տեղեկացնում են ԱԳ նախարարութիւնից՝ Արաղչին վաղը՝ մայիսի 8-ին, տեղական ժամանակով՝ 11:00-ին, Հէյդարաբադում կը հանդիպի Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանքար Սուբրահմանեամի հետ, որից յետոյ կը մեկնի Նիւ Դելի, որտեղ էլ կը հանդիպի երկրի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ:
ԱԳ նախարարը Թեհրան կը վերադառնայ մայիսի 8-ի երեկոյեան:
Յիշեցնենք, որ աւելի վաղ Արաղչին այցելել էր Պակիստան, որտեղ հանդիպել էր այդ երկրի ԱԳ նախարարի եւ Նախագահի հետ: