ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղային զգուշացնում է ամերիկեան գործողութիւններին միանալու հետեւանքների մասին

ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային զգուշացրել է, որ Իրանի դէմ ԱՄՆ գործողութիւններին ուղղակի կամ անուղղակի մասնակցութիւն ունեցող երկրները պատասխանատւութիւն կը կրեն դրա հետեւանքների համար։

Նա «X» սոցիալական ցանցում կատարած գրառման մէջ նշել է, որ ցանկացած մասնակցութիւն, այդ թւում ռազմածովային ուժերի, տարածաշրջան ուղարկւող անձնակազմի կամ ռազմատեխնիկաների տեսքով, Իրանի դէմ պատերազմին կամ տնտեսական ահաբեկչութեանն աջակցելու անօրինական գործողութիւն է։ Բաղային ընդգծել է, որ նման քայլերը չեն կարող արդարացւել նոյնիսկ «նաւագնացութեան պաշտպանութեան» կամ «ծովահէնութեան դէմ պայքարի» պատրւակով։

Մէկ այլ գրառմամբ Բաղային անդրադարձել է Իրանի հասցէին ահաբեկչութեան վերաբերեալ ամերիկեան մեղադրանքներին, դրանք որակելով անհիմն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն, Իսրայէլի հետ համատեղ Իրանի դէմ իրականացրած ռազմական գործողութիւնների ընթացքում, ոչ միայն կատարել է ռազմական յանցագործութիւն, այլեւ իրանցի պաշտօնատարների ու գիտնականների սպանութիւններով պետական ահաբեկչութիւն իրականացրել։

Բաղային քննադատել է նաեւ Վաշինգտոնի կողմից «իրանական ահաբեկչութիւն» անւամբ ներկայացւող լրատւական արշաւը, պնդելով, որ լրատւական աղմուկն ու զոհի կերպար ընդունելու փորձերը չեն կարող վերացնել ԱՄՆ-ի պատասխանատւութիւնը Իրանի դէմ իրականացւած յանցագործութիւնների համար։

Related Articles

Back to top button