Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանը մտել է տարատեսակ գործարքների մէջ. միակ լուծումն իր հեռացումն է. Վարդան Օսկանեանը փաստեր է ներկայացնում

«Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հրապարակային Նիկոլ Փաշինեանին փաստի առաջ դրեց ԵԱՏՄ-ԵՄ երկընտրութեամբ»,- ֆէյսբուքեան եթերում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը։

Նա յայտնեց, որ Փաշինեանը շատ կոպիտ դիւանագիտական սխալ պատասխան է տւել, ասելով՝ քանի դեռ հակասութիւն չկայ կը շարունակենք, յետոյ կը նայենք։

«Անկեղծ ասած, 7-րդ դասարանի աշակերտը երեւի նման պատասխան չտար»,-նշեց Օսկանեանը եւ, պատկերաւոր բացատրելով, օրինակ բերեց, երբ մէկին ասում են, որ կինը սիրեկան ունի, նա պատասխանում է՝ քանի դեռ կինը չի որոշել ամուսնանալ սիրեկանի հետ հակասութիւն չկայ, կարելի է շարունակել ապրել միասին, յետոյ, երբ կինը որոշում կայացնի, ինքն էլ կորոշի։

Օսկանեանի խօսքով՝ ինքը մտածել է, որ Մոսկւայում Պուտինի խօսքը անսպասելի է եղել եւ Փաշինեանը համպատրաստից է այդ սխալ պատասխանը տւել, բայց նախորդ օրը լրագրողի հարցին ի պատասխան նոյն պատասխանն է տւել։

«Առաջին օրւանից այն առհաւիրքները, որը Փաշինեանը մեր գլխին բերել է, նրանից է, որ Փաշինեանը կիլոմետրերով դիւանագիտութիւնից հեռու է, այսօր էլ չգիտի, թէ ինչ է դիւանագիտութիւնը եւ այս 8 տարիների ընթացքում բացարձակապէս չի սովորել»-ասաց Օսկանեանը։

Նա նշեց, որ ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը նոյնպէս դիւանագիտական մեծ սխալ է եւ սրել է յարաբերութիւնները ՌԴ-ի հետ։

«Փաշինեանը սխալ ճանապարհի վրայ է, մենք երբեք նման ընտրութեան առաջ մեզ դնելու պատճառ չենք ունեցել։ Այսօր Հայաստան-ԵՄ յարաբերութիւնները 30 տարւայ ընթացքում ամենացածր մակարդակի վրայ է գտնւում»,-նա նշեց, որ նախկինում ԵՄ առաքելութիւնն աւելի բովանդակային է եղել՝ նաեւ ՆԱՏՕ-ի հետ յարաբերութիւնները։

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարները նախկինում այցելել են Հայաստան։

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, ըստ Օսկանեանի, կանգնեցրել է Նիկոլ Փաշինեանը կենսաձափական անձնագրերի պատճառով, նախկինում ՍԵՊԱ-ով աւելի իրատեսական գործընթաց է եղել։

«Փաշինեանը մտել է տարբեր գործարքների մէջ, որոնցից հնարավորութիւն չունի դուրս գալու եւ դրա միակ լուծումը Փաշինեանի հեռացումն է, որի հնարաւորութիւնը մենք ունենք»,-ասաց Օսկանեանը եւ բացարձակ սուտ անւանեց Փաշինեանի յայտարարութիւնը, որ եթէ ինքը չլինի՝ պատերազմ կը լինի, քանի որ ընդդիմադիր ոչ մի թեկնածուի ծրագրում պատերազմի նախադրեալ չկայ. «Միւս կողմից բացարձակ իրականութիւն է, որ եթէ Փաշինեանն ընտրւի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ աւելի ծանր է լինելու, դրա հիմնաւոր ապացոյցը Պուտինի վերջի յայտարարութիւնն է»։

Related Articles

Back to top button